Արարիչը մեզ ստեղծել է որպես կենդանի, շոշափելի, դիդակտիկ երևույթ մյուս ազգ -ժողովուրդների համար:
Որպեսզի, երբ նրանք իրենց պատմությունից, իրենց կատարած սխալներից դաս չքաղեն, սկսեն բերանները ամբախ-զամբախ շաղ տալ, կարողանա ասել.
- Տեսե՛ք հայերին: ՈՒզում եք նրանց օրի՞ն հասնեք...
ուրեմն խելքներդ գլուխներդ հավաքեք:
Ինչու՞ եմ այդ եզրակացության հանգել:
Եթե դուք էլ լսեք ՀՀ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի օգնական Վլադիմիր Պողոսյանի հայտարարությունը, թե՝
«...եթե սահմաններ չկան, Հայաստանի Հանրապետությունն էլ հավակնում է Ղրիմին, Սոչիին ու Արմավիրին...»դուք էլ նման եզրահանգման կգաք:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ